Большое спасибо Армену Юрьевичу и Маро Борисовне за то, что очень заботливо и внимательно относитесь к своим пациентам. Мне провели гистероскопию, удалили полип эндомертрия. Сопровождали на всех этапах, отвечали на вопросы, объясняли что к чему. Оперативно сдали все анализы и буквально на следующий день провели гистероскопию. Операция прошла легко и быстро. Мне повезло встретить такого врача от бога 🙏!
Миллион благодарностей 🫶
Մենք հոգ ենք տանում Ձեր, ինչպես նաև մեր աշխատակիցների առողջության մասին։
Նախքան վիրահատություն իրականացնելը, անեսթեզիոլոգի հետ խորհրդակցելիս անհրաժեշտ է ներկայացնել կլինիկական հետազոտությունների և անալիզների ցանկ: Բոլոր անալիզները պետք է լինեն լաբորատորիայի բլանկերի վրա և վավերացված կապույտ կնիքով ու բժիշկ-լաբորանտի ստորագրությամբ: Էլեկտրոնային փոստից առանց կնիքների և ստորագրությունների տպված անալիզների պատճենները, ինչպես նաև առանց կնիքների և ստորագրությունների պետական հիմնարկների անալիզները որպես հիմք չեն ընդունվում:
Հետազոտությունների և անալիզների ցանկ.
- Արյան ընդհանուր հետազոտություն (14 օրյա կտրվածքում)
- Մեզի ընդհանուր հետազոտություն (14 օրյա կտրվածքում)
- Արյան կենսաքիմիական հետազոտություն (AlAt, AsAt, ընդհանուր սպիտակուց, բիլիռուբին, կրեատինին, գլյուկոզա — (14 օրյա կտրվածքում)
- Կոագուլոգրամիա կամ արյան մակարդման թեստ (14 օրյա կտրվածքում)
- Արյան խմբի և Rh գործոնի հետազոտություն
- Ֆենոտիպ (C, E, c, e, Kell անտիգենների որոշում), ալոիմուն հակամարմիններ էրիթրոցիտների անտիգենների նկատմամբ
- Արյան հետազոտություն ՄԻԱՎ-ի, սիֆիլիսի, հեպատիտ B-ի և C-ի համար (2-ամսյա կտրվածքում)
- Էլեկտրասրտագրություն (14 օրյա կտրվածքում)
- Քսուքի ֆլորայի հետազոտություն (1 ամսյա կտրվածքում)
- Ֆլյուրոգրաֆիա (7 օրյա կտրվածքում)
- Ստորին վերջույթների երակների ուլտրաձայնային հետազոտություն 40 տարեկանից բարձր բոլոր բուժառուների համար (1 ամսյա կտրվածքում)
- Թերապևտի խորհրդատվություն (իրականացվում է վիրահատությունից 2-3 օր առաջ, ներկայանալ հետազոտությունների արդյունքներով)
- Արգանդի վզիկի բջջաբանական հետազոտություն (օնկոցիտոգրամմա, 6 ամսյա կտրվածքում)
Վերոնշյալ հետազոտությունները կարելի է իրականացնել մեր կլինիկայում: Այցելության ժամը կարելի է հստակեցնել ընդունարանում։
Հետազոտությունների արդյունքները ստանալուց և թերապևտի հետ խորհրդակցելուց հետո, կարող եք խորհրդակցել անեսթեզիոլոգի հետ:
Պլանավորված վիրահատությունը փորձություն է ամբողջ օրգանիզմի համար։
Եթե ունեք մարսողական համակարգի, միզուղիների, սրտանոթային, շնչառական համակարգի կամ այլ օրգանների քրոնիկ հիվանդություններ կամ խանգարումներ, ապա վիրահատության նախապատրաստումը պետք է լինի համապարփակ և դիտարկվեն առկա բոլոր խնդիրները:
Պլանային վիրահատության առավելությունն այն է, որ հնարավոր է կանխատեսել, համարժեք կերպով պատրաստվել և խուսափել անկանխատեսելի իրավիճակներից:
Ուսումնասիրեք լրացուցիչ հետազոտությունների ցանկը, որոնք անհրաժեշտ է իրականացնել, եթե ունեք վերոնշյալ խնդիրները:
Վիրահատությանը նախապատրաստվելը հնարավորություն է տալիս իրականացնել ամբողջ օրգանիզմի խնդիրների ախտորոշում:
Լրացուցիչ հետազոտությունների ցանկ.
- Ձվարանների կիստայի առկայության դեպքում՝ արյան ուռուցքային մարկերների հետազոտություն (համաձայնեցնելով վիրաբույժի հետ)
- Քրոնիկ գաստրիտների, ստամոքսի կամ տասներկումատնյա աղիքի խոցի դեպքում՝ ԷԳԴՍ (էզոֆագոգաստրոդուոդենոսկոպիա)
- Քրոնիկ կոլիտների կամ հաստ աղիքի այլ հիվանդությունների դեպքում՝ կոլոնոսկոպիա, իրրիգոսկոպիա
- Միզաքարային հիվանդությունների դեպքում՝ երիկամների և պիելոկալիսային համակարգի ուլտրաձայնային հետազոտություն:
- Քրոնիկ խոլեցիստիտի, լեղաքարային հիվանդությունների, քրոնիկ պանկրեատիտի դեպքում՝ որովայնի խոռոչի ուլտրաձայնային հետազոտություն
- Շաքարախտի դեպքում՝ էնդոկրինոլոգի խորհրդատվություն
- Կորոնար անոթային հիվանդության, զարկերակային հիպերտենզիայի, ստենոկարդիայի դեպքում՝ սրտաբանի խորհրդատվություն
- Թերապևտի ամփոփ խորհրդատվություն
- Այս բոլոր լրացուցիչ հետազոտությունների արդյունքները պետք է քննեն տվյալ պրոֆիլի մասնագետները (սրտաբան, թոքաբան, գաստրոէնտերոլոգ, վիրաբույժ և այլն):
- Անպայման քննարկեք այս բոլոր հարցերը բժշկական պատմությունը լրացնելիս, անեսթեզիոլոգի հետ զրույցի ժամանակ, այլապես այս կամ այն լրացուցիչ հետազոտության շտապ կատարման անհրաժեշտությունը կարող է հանգեցնել վիրահատության հետաձգմանը:
- Ցանկացած լապարոսկոպիկ վիրահատություն իրականացնելիս բոլոր հիվանդները պետք է ունենան առաձգական գուլպաներ մինչև ազդրի վերին երրորդը: Եթե չկա ստորին վերջույթների վարիկոզ հիվանդություն, ձգվածության առաջին աստիճանը բավարար է։